Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ի՞նչ է նշանակում վստահել Հիսուս Քրիստոսին

Հարց. «Այս ամենն իրոք լավ է հնչում, բայց ես այդպես էլ լավ չեմ պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում վստահել Հիսուս Քրիստոսին»:

Մեր պպատասխանը. «Քրիստոսին վստահել նախ և առաջ նշանակում է Երկինք հասնելու հարցում չապավինել սեփական ուժերին, այլ՝ Նրան: Մենք անկարող ենք մեր գործերի շնորհիվ Երկինք հասնել, որովհետև Տեր Աստծու մոտ ընդունելի լինելու համար միայն մեր արած լավ գործերը բավարար չեն: Մեզ պետք է նաև Աստծո ներումը և այն գիտակցությունը, որ Հիսուս մեռավ խաչի վրա մեր փոխարեն՝ հատուցելով մեր մեղքերի դիմաց: Հիսուսի զոհաբերությունն է միակ ճանապարհը, որով կարող ենք մեղքերի թողություն ստանալ և հասնել Երկինք:

  • Աստվածաշունչն ասում է. «Բոլոր (Հին Կտակարանի) մարգարեները վկայություն են տալիս Նրա (Հիսուսի) մասին, որ Նրա անունով մեղքերի թողություն կընդունի յուրաքանչյուր Նրան հավատացողը»1:

  • «Նրանով ունենք փրկությունը, Նրա արյունով՝ մեղքերի թողությունն Իր շնորհքի մեծության չափով»2:

Հենց այն նույն պահին, երբ մենք թողություն կհայցենք Քրիստոսից և կվստահենք նրան, մեզ համար նոր կյանք կսկսվի. «Եթե մեկը Քրիստոսում է, նա նոր արարած է. հներն անցան, ամեն բան նոր է»3: Մարդը դառնում է Քրիստոսի հետևորդ, սակայն, որպես այդպիսին, նա Նրան է ապավինում ոչ միայն մեղքերի ներման համար, այլև իր կյանքի բոլոր բնագավառների համար:

Հիսուս ասում էր, որ Ինքն Ուսուցիչ է4: Նա աշակերտներին ասում էր, որ Սուրբ Հոգին կուղարկի նրանց, և որ Սուրբ Հոգին կսովորեցնի նրանց ամեն բան5 և կառաջնորդի նրանց ճշմարտության մեջ6:

Աստված Իր ճանապարհներն ու Իր ճշմարտությունն է սովորեցնում մարդուն: Մեր արժեհամակարգի և վարքագծի մեջ Նա սրբում է սխալ պատկերացումներն ու մտածելակերպը և Իր տեսանկյունից մեզ սովորեցնում, թե որն է ճիշտ: Սա մեր հանդեպ Աստծո սիրո դրսևորումներից մեկն է:

Աստված գիտի ողջ ճշմարտությունը և ուզում է, որ մեր կյանքը կառուցենք Իր ճշմարտության վրա: Հիսուս ասում է.

  • «Արդ, յուրաքանչյուրն, ով Իմ այս խոսքերը լսում է և դրանք կատարում, կնմանացնեմ նրան մի իմաստուն մարու, որ իր տունը կառուցեց ժայռի վերայ։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին և այն տանը զարկեցին, և այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված»7:

  • «Եթե դուք Իմ խոսքի մեջ մնաք, ճշմարտապես Իմ աշակերտներն եք։ Եվ ճշմարտությունը կճանաչեք և ճշմարտությունը կազատի ձեզ»8:

  • «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա վերցրեք Իմ լուծը և Ինձնից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք»9:

Հիսուսի հետևորդ լինելու կարևորագույն կողմը Նրանից սովորելն է: Երբ մենք Նրան ենք վստահում որպես մեր Ուսուցչի, ապա Նա առաջնորդում է մեզ դեպի նոր կյանք՝ ըստ Իր կամքի և ըստ Իր ճշմարտության: Հիսուս ցույց է տալիս մեզ, թե որն է ճիշտ կյանքը և անգամ սովորեցնում է, թե ինչպես աղոթենք: Երբ մենք յուրացնում ենք Նրա դասերը և սովորում այն ամենը, ինչ Նա է ուզում, նշանակում է մենք ապավինում ենք Նրա ուժին ու զորությանը (Սուրբ Հոգուն):

Հիսուսին հետևորդ լինելը ենթադրում է Նրան վստահել ու ապավինել:
Նա Իր աշակերտներին ասում էր. «Ես Որթատունկն եմ, դուք՝ ճյուղերը: Նա, ով Ինձնում է մնում, և Ես՝ նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»10:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…

Հղումներ: (1) Գործք 10:43 (2) Եփեսացիս 1:7 (3) Բ Կորնթացիս 5:17 (4) Հովհաննես 13:13-14 (5) Հովհաննես 14:26 (6) Հովհաննես 16:13 (7) Մատթեոս 7:24-25 (8) Հովհաննես 8:31-32 (9) Մատթեոս 11:28-29 (10) Հովհաննես 15:5

Կիսվել ուրիշների հետ:  

TOP