Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր
Կյանքի և Աստծո մասին հարցերի
պատասխաններ փնտրելու ապահով վայր

Ինչպիսի՞ն է լինելու աշխարհի վերջը

Հարց. «Ես կուզեի ավելին իմանալ աշխարհի վերջի իրադարձությունների մասին, ինչպես, օրինակ, հափշտակությունն է».

Մեր Պատասխանը. Շնորհակալություն հարցի համար: Աշխարհի վերջի իրադարձությունները Աստվածաշնչի կարևոր թեմաներից են: Այս հարցին են անդրադառնում Հին Կտակարանի բազմաթիվ մարգարեական գրքեր (Եսայիայից մինչև Մաղաքիա) և Նոր Կտակարանի՝ վերջին ժամանակների մասին ուղղակիորեն խոսող աստվածաշնչյան հատվածները՝ Մատթեոս 24:4-44, Մարկոս 13:5-33, Ղուկաս 17:20-37, Ղուկաս 21:8-36, Ա Թեսաղոնիկեցիս 4:14-5:3, Բ Թեսաղոնիկեցիս 1:6-2:12, Բ Պետրոս 3:3-12, և Հայտնության գիրքը:

Աշխարհի վերջի մասին Հիսուս ասում է, որ ոչ ոք չգիտի դրա գալու հստակ տարին ու ժամը:

Այնուամենայնիվ, Մատթեոս ավետարան 24-րդ գլխում Հիսուսի խոսքերը լույս են սփռում աշխարհի վերջին նախորդող և դրանում ներառված որոշ իրադարձությունների վրա:

  • Պատերազմներ և պատերազմական լուրեր:
  • Ազգ ազգի վրա է հարձակվում և թագավորություն՝ թագավորության վրա:
  • Սով և երկրաշարժեր:
  • Հիսուսի անունով եկող սուտ մարգարեներ:
  • Այս սուտ մարգարեները շատերին են մոլորեցնում:
  • Սուտ մարգարեները նաև նշաններ ու հրաշքներ են ցույց տալիս:
  • Իրական հավատացյալները հալածվում են:
  • Մարդկանց սերն Աստծո հանդեպ նվազում է:
  • Ավետարանը քարոզվում է ողջ աշխարհում:
  • «Ավերածի պղծությունը» (համաշխարհային առաջնորդ, ով իրեն Աստված է հռչակելու);
  • Մեծ նեղություն:
  • Նշաններ՝ արևի, լուսնի և աստղերի հետ կապված:
  • Հիսուսի իրական հետևորդները հավաքվում են Նրա մոտ:
  • Հիսուսի վերադարձը:
  • Երկրի վրա ապրող մարդկանց հանդեպ դատաստան:

«Հափշտակության» մասին ասվում է, որ սա մի հրաշալի իրադարձություն է, երբ Հիսուսի իրական հետևորդները բարձրանալու են օդ՝ Նրան դիմավորելու: Այս մասին գրված է Աստվածաշնչի հետևյալ հատվածներում՝ Մատթեոս 24:31, Մարկոս 13:27, Ա Կորնթացիս 15:51-52, Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17 և Բ Թեսաղոնիկեցիս 2:1-4:

Աստվածաշունչը մեզ է փոխանցում նաև վերջին օրերում ապրող մարդկանց բնութագիրը. «Սա իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան։ Որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան աստվածասեր»: Բ Տիմոթեոս 3:1-4

Վերջին ժամանակները ամբողջովին Հիսուսի վերադարձի և մարդկության ու աշխարհի վրա եկող Նրա դատաստանի մասին է: Հետևաբար, Հիսուսի հետ անձնական հարաբերություն ունենալու կերպը ամենակարևոր բանն է, որ մարդը պետք է իմանա աշխարհի վերջի առումով:

Եթե ավելին եք ուզում իմանալ այս թեմայի շուրջ, ապա ընթերցեք «Անձամբ ճանաչել Աստծուն» հոդվածը կամ Աստվածաշնչի այն հատվածը, որը կոչվում է Հովհաննեսի Ավետարան:

 Ինչպես ճանաչել Աստծուն…
 Ես հարց կամ մեկնաբանություն ունեմ…
Կիսվել ուրիշների հետ:  

TOP